Լրահոս

24.09.2021 12:34


Սյունիքի մարզում կաթի գործարանին պատկանող Ford Transit-ով վրաերթի է ենթարկվել նույն գործարանի աշխատակիցը, վերջինս տեղում մահացել է

Սյունիքի մարզում կաթի գործարանին պատկանող Ford Transit-ով վրաերթի է ենթարկվել նույն գործարանի աշխատակիցը, վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի վերջնամասում՝ գաջի գործարանի հարակից տարածքում, Ford մակնիշի ավտոմեքենան, որը օգտագործվում է որպես կաթ տեղափոխելու ցիստեռն, վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վրաերթի հետևանքով մահացածը Սյունիքի մարզի բնակիչ Լիլիթ Մկրտումյանն էր, ով աշխատում էր վրաերթի վայրի հարևանությամբ գործող կաթի կոմբինատում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ամբողջական տվյալները։

Այս խորագրի վերջին նյութերը