Լրահոս

30.06.2011 15:25


Սուքիաս Ավետիսյան. «ՀԱԿ-ը թող պատրաստվի հերթական ընտրություններին»

ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, անդրադառնալով ՀԱԿ-ի կողմից առաջադրած արտահերթ ընտրությունների պահանջին, նշել է, թե նա արդեն իրեն սպառել է և ժողովրդին մոլորեցնելու համար վերացական պահանջներ է առաջադրում.

«Օդի մեջ ուզել արտահերթ ընտրություններ՝ ես ուղակի անիմաստ խաղ եմ համարում, ինչը արվում է ժողովրդի աչքին թոզ փոչելու համար: Ես վաղուց եմ կոչ արել, որ իրենք մոռանան արտահերթ ընտրությունները, և եթե կոնգրեսը ուզում է Ազգային ժողովում պատգամավորական տեղեր ունենալ, ապա ցանկալի կլինի, որ ՀԱԿ-ը ժողովրդին այդ ձևով չխաբի, և ընդամենը փորձեն ժողովրդի հետ աշխատել խորհրդարանում տեղեր ունենալու համար, և պատրաստվեն հերթական ընտրություններին՝ ինչպես բոլոր քաղաքական ուժերը»,-ասել է Սուքիաս Ավետիսյանը:

Նա նաև նշել է, թե ԱԺ–ն ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար իրավական հիմքեր չկան:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը