Աշխարհ

08.10.2021 11:25


Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից 40 F-16 կործանիչ գնել

Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից 40 F-16 կործանիչ գնել

Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին 40 F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև արդեն առկա 80 ամերիկյան կործանիչների արդիականացման հարցով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Reuters- ը:

Տեղեկության համաձայն՝ գործարքի հանգամանքները դեռ ուսումնասիրվում են Պետդեպարտամենտի և Պենտագոնի մաս կազմող համապատասխան պետական գերատեսչության կողմից, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման համար:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Պենտագոնն ու Պետդեպարտամենտը դեռ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Այս խորագրի վերջին նյութերը