Աշխարհ

08.10.2021 22:17


«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթը կանցկացվի Թուրինում

«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթը կանցկացվի Թուրինում

«Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույցը կանցկացվի Թուրինում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իտալական աղբյուրին, Իտալիայի պետական ռադիո-հեռուստատեսային ընկերության ղեկավարությունը որոշման մասին կհայտարարի առաջիկայում, սակայն Թուրինի թեկնածությունն արդեն հաստատվել է:

Հեղինակավոր մրցույթը հյուրընկալելու համար պայքարում էին 17 քաղաք, որոնց թվում՝ Միլանը, Բոլոնյան, Ռիմինին և Պեզարոն:

Հիշեցնենք, որ Իտալիան «Եվրատեսիլ»-ը հյուրընկալելու իրավունք է ստացել, երբ անցյալ տարի Ռոտերդամում անցկացված մրցույթում հաղթել է երկիրը ներկայացնող Maneskin ռոք խումբն իր Zitti e Buoni երգով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը