Աշխարհ

10.10.2021 11:40


Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի Կասպից ծովում

Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի Կասպից ծովում

Հոկտեմբերի 11-13-ը Կասպից ծովի ադրբեջանական հատվածում կանցկացվեն Ռազմածովային ուժերի հրամանատարաշտաբային զորավարժություններ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորավարժությունները կանցկացվեն ռազմանավերի և ռազմածովային հատուկ ջոկատայինների մասնակցությամբ:

Զորավարժությունների ընթացքում կիրականացվեն Կասպից ծովի ադրբեջանական հատվածում էներգետիկ ենթակառուցվածքների պահպանման խնդիրները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը