Աշխարհ

11.10.2021 13:35


Մոսկվայում երիտասարդ աղջկան հրել են ավտոբուսի անիվների տակ. կասկածյալը՝ ադրբեջանցի է (տեսանյութ, 18+)

Մոսկվայում երիտասարդ աղջկան հրել են ավտոբուսի անիվների տակ. կասկածյալը՝ ադրբեջանցի է (տեսանյութ, 18+)

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայի Կիևսկի երկաթուղային կայարանում սարսափելի պատահար է տեղի ունեցել. երիտասարդ աղջկան հրել են ավտոբուսի անիվների տակ, նա մահացել է:

Ինչպես հաղորդում է «Русская Весна»-ն, աղջկա կյանքի թելը կտրվեց այդքան արագ և անմիտ սիրելիի հետ վեճի պատճառով: Տեսահսկման խցիկները ֆիքսել են, թե ինչպես է աղջիկը խբում տղամարդուն, որը հեռանում է նրանից, հետո որոշում է պատասխանել և հրում նրան երթևեկելի հատված: Հենց այդ պահին էլ կանգառին է մոտենում ավտոբուսը: Երիտասարդ աղջիկը ընկել է ավտոբուսի հետևի անիվների տակ:

Փրկել նրան չհաջողվեց. նա մահացել է: Տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել:

Ըստ դեռևս չհաստատված տեղեկությունների՝ վեճի երկու կողմերն էլ ադրբեջանցիներ էին:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը