Աշխարհ

12.10.2021 17:30


ԵՄ-ն պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև, եթե կողմերը ցանկանան. Անդրեա Վիկտորինի

ԵՄ-ն պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև, եթե կողմերը ցանկանան. Անդրեա Վիկտորինի

Եթե Հայաստանը եւ Ադրբեջանը ցանկանան, Եվրամիությունը պատրաստ է միջնորդ լինել Հայաստան-Ադրբեջան բանակցություններում։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Խաչիկ գյուղում լրագրողների հետ զրույցում միաժամանակ հիշեցնում է՝ գործընթացը, բնականաբար, պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հաղորդում է «Ա1+»-ը:

Եվրամիությունը պատրաստ է նաեւ դեմարկացիայի և դելիմիտացիայի դեպքում խնդիրներ ծագելիս միջնորդ լինել, եւ կրկին եթե Հայաստանն ու Ադրբեջանը տան իրենց համաձայնությունը։

Հարցին՝ արդյոք Եվրամիությանը չեն մտահոգում Սյունիքում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես Գորիս-Կապան ճանապարհահատվածի հետ կապված, դեսպանը պատասխանեց՝ չի կարող չմտահոգել, քանի որ այն վերաբերում է մարդկանց կյանքին։

Հիշեցնենք, որ հունիսին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը այցելել էր Սյունիքի մարզ՝ գնահատելու մարդասիրական իրավիճակը տեղում։

«Ա1+»-ի մյուս հարցին՝ ինչպես է գնահատում փաստը, որ Հայաստանում վիրավորանքի համար նախկինում նախատեսված փոխհատուցման վերին շեմը 1 միլիոն դրամից կբարձրանա մինչև 3 միլիոն, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն կդառնա 6 միլիոն դրամ, դեսպանը նշեց՝ հետեւելու են գործընթացներին։ Նա վստահեցրեց, որ իրենք կարեորում են խոսքի ազատությունը եւ լրատվամիջոցների անկախությունը եւ շարունակելու են կարեւորել։

Այս խորագրի վերջին նյութերը