Աշխարհ

16.10.2021 20:18


Որո՞նք են կորոնավիրուս տարած մարդկանց ամենատարածված գանգատները

Որո՞նք են կորոնավիրուս տարած մարդկանց ամենատարածված գանգատները
Բժիշկ-նյարդաբան Իրինա Վոլկովան կազմել կորոնավիրուս տարած պացիենտների գանգատների վարկանիշ։ Այդ մասին նա պատմել է «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում։
Այսպես, օրինակ, համար մեկ գանգատը թուլությունն է։ Բժիշկի խոսքով` ֆիզիկական նույնիսկ մի փոքր ծանրաբեռնվածությունը սպառում է ուժերը։
Բժիշկի կազմած վարկանիշի երկրորդ տեղում է ընկճախտը։ Հաճախ վատ տրամադրությունը կարող է երկու շաբաթից ավելի տևել։
Տարատեսակ խուճապային զգացողությունները, վախի և անհանգստության զգացումը տարածվածությամբ երրորդ տեղում են։
Բժիշկի խոսքով` ոմանց մոտ այդ դրսևորումներն այն աստիճան սուր են ընթանում, որ խանգարում են նորմալ կենսագործունեությանը` խիստ նվազեցնելով աշխատունակությունը։ Ոմանք վերոնշյալ ախտանշանների դեպքում ստիպված են լինում ազատվել աշխատանքից։

«Հաճախ խոսքը գնում է հեմոդինամիկայի խանգարման մասին, երբ տատանվում է և՛ ճնշումը, և՛ երակազարկը։ Հիվանդներից շատերի մոտ խանգարվում է քունը` անքնությունից մինչև մշտական քնկոտություն, մղձավանջներ»,-հավելել է Վոլկովան։

Ավելի պակաս հանդիպում է թմրածության, փշաքաղվածության, ծակծկողների, այրոցի զգացողությունը։ Մի շարք պացիենտներ գանգատվում են ջերմակարգավորման խանգարումներից։
Ցանկի վերջին հորիզոնականներում են մազաթափության հետ կապված խնդիրները, ինչը առավել տհաճ է կանանց դեպքում։

Այս խորագրի վերջին նյութերը