Աշխարհ

16.10.2021 21:45


Աշխարհում «Քովիդ-19»-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 240 միլիոնը

Աշխարհում «Քովիդ-19»-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 240 միլիոնը

Աշխարհում «Քովիդ-19»-ով վարակման դեպքերի թիվը հասել է 240 596 377-ի, մահացել է 4 900 511 մարդ, առողջացել 217 861 639-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիվանդացության դեպքերի թվով շարունակում է առաջին տեղում մնալ ԱՄՆ-ն: Միացյալ Նահանգներում գրանցվել է ընդհանուր առմամբ 45 639 563 դեպք, մահացել է 741 898 մարդ, առողջացել 35 205 258 քաղաքացի:

Կորոնավիրուսի 34 43 480 գրանցված դեպքով երկրորդ տեղում Հնդկաստանն է: Այս երկրում վիրուսից մահացել է 451 939 մարդ, առողջացել՝ 33 382 100-ը: Դեպքերի թվով երրորդ տեղում շարունակում է մնալ Բրազիլիան. այստեղ գրանցված դեպքերի թիվը հասել է 21 612 237-ի, մահացել է 602 201 մարդ, առողջացել 20 758 597-ը:

Վրաստանում մինչև օրս գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 652 677 դեպք, որից մահացել է 9396-ը, առողջացել՝ 608 861 քաղաքացի: Իրանում գրանցված դեպքերի թիվը 5 765 904 է, մահացել է 123 695, առողջացել 5 294 981 մարդ: Իսկ Թուրքիայում վիրուսի գրանցված դեպքերի թիվը մինչև օրս հասել է 7 570 932-ի, որից մահացել է 67 044-ը, առողջացել՝ 7 014 239 քաղաքացի:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը