Աշխարհ

18.10.2021 19:45


Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել քրդական դիրքերին Իրաքում

Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել քրդական դիրքերին Իրաքում

Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Էրբիլի Ռևանդուզի շրջանում գտնվող Արասնի լեռն այն բանից հետո, երբ Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է Քանդիլի ուղղությամբ ռազմական օպերացիա իրականացնելու մասին։

Ռևանդուզի շրջանի ղեկավար Ահմեդ Քադիրը հայտնել է, որ ռմբակոծված շրջանը լեռնային է և այդտեղ չկան բնակավայրեր։ Նրա խոսքով՝ շրջանին ամենամոտ բնակավայրը Սավսևական գյուղն է, որը նյութական և մարդկային որևէ վնաս չի կրել։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռմբակոծության ժամանակ սպանվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) 3 անդամ։ ՔԲԿ-ը, սակայն, որևէ հայտարարություն մինչ այժմ չի արել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը