Աշխարհ

19.10.2021 11:41


Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 739 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 739 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 739 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 082 մարդ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 36 հիվանդ:

Ընդհանուր առմամբ՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 670 552 դեպք, որից 616 937 հիվանդ ապաքինվել է, 9 546-ը՝ մահացել:

Կատարվել է 1 920 934 պատվաստում, վերջին մեկ օրում՝ 6 203 պատվաստում:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը