Աշխարհ

19.10.2021 12:16


Ադրբեջանը զորավարժություններ է սկսել օկուպացված Քաշաթաղում

Ադրբեջանը զորավարժություններ է սկսել օկուպացված Քաշաթաղում

Ցամաքային զորքերի 2021 թվականի նախապատրաստման պլանին համապատասխան, հոկտեմբերի 19-ին մեկնարկել են ադրբեջանական բանակի հրամանատարաշտաբային զորավարժությունները Արցախից օկուպացված Քաշաթաղի շրջանում:

Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, զորավարժություններն անցկացվում են գետնին, քարտեզների և տեղանքների մակետների վրա`կապի միջոցների լայն կիրառմամբ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ սեպտեմբերին դարձյալ օկուպացված Քաշաթաղում զորավարժություններ էր իրականացրել:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը