Աշխարհ

19.10.2021 20:56


Պեկինի Օլիմպիական խաղերի կրակը հանձնվել է կազմակերպիչներին

Պեկինի Օլիմպիական խաղերի կրակը հանձնվել է կազմակերպիչներին

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը հանդիսավոր պայմաններում հանձնվել է կազմակերպիչներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Արարողությունը տեղի է ունեցել Աթենքի «Պանատինաիկոս» մարզադաշտում: Միջոցառմանը ներկա են եղել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն, Հունաստանի ԱՕԿ-ի ղեկավար Սպիրոս Կապրալոսը, Պեկին-2022 կազմկոմիտեի նախագահի տեղակալ, Չինաստանի ԱՕԿ -ի փոխնախագահ Յույ Ցյանցզինը և պաշտոնատար այլ անձինք:

Համավարակի պատճառով հանդիսականներ չեն հրավիրվել: Սպիրոս Կապրալոսը կրակը հանձնել է Յույ Ցյանցզինին: Օլիմպիական կրակը հատուկ չվերթով Աթենքի միջազգային օդանավակայանից ուղևորվել է Պեկին: 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022թ. փետրվարի 4 -20-ը, իսկ պարալիմպիկը ՝ մարտի 4 -13-ը:

Այս խորագրի վերջին նյութերը