Լրահոս

19.10.2021 21:20


Հեռուստաաշտարակի մոտակայքում խոշոր հրդեհ է բռնկվել

Հեռուստաաշտարակի մոտակայքում խոշոր հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 19-ին, ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ:

Հրդեհը մեկուսացվել է 19:40-ին, մարվել՝ 20:04-ին: Կատարվում են հետհանգեցման աշխատանքներ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվել է մոտ 3 հա բուսածածկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը