Տնտեսական

04.07.2011 12:21


Հայաստան բերվող բենզինը Վրաստանում հրդեհվել է

Հայաստան բերվող բենզինը Վրաստանում հրդեհվել է

Վրաստանից դեպի Հայաստան տեղափոխվող բենզինով լի վագոնները վրացական Մերելիսի բնակավայրի հատվածում նախորդ գիշեր պայթյունի հետևանքով ամբողջությամբ այրվել են։ Հրդեհը հաջողվել է մարել միայն այսօր առավոտյան։

Դեռևս տեղեկություններ չկան այն մասին, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել արտակարգ պատահարը և արդյոք գործ ունենք դիտավորությա՞ն, թե՞ տեխնածին երևույթի հետ։

Նախնական վարկածով՝ բենզինով լի վագոնները դուրս են եկել ռելսերից, իսկ այնուհետև տեղի է ունեցել պայթյուն։

Վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Մերելիսի կայարանամերձ բնակչությանը էվակուացրել են, քանի որ մարդկանց կյանքի համար վտանգավոր իրավիճակ է ստեղծված եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը