Աշխարհ

24.10.2021 14:40


Էլ Կլասիկոն կարող է կայանալ առանց Մեսսիի, Ռոնալդուի և Ռամոսի․ Անչելոտի

Էլ Կլասիկոն կարող է կայանալ առանց Մեսսիի, Ռոնալդուի և Ռամոսի․ Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Պրիմերայի 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ կայանալիք խաղի մասին.

«Երկու թիմերն էլ վերակառուցման փուլում են, բայց մեզ ամեն դեպքում հիանալի խաղ է սպասվում: Ֆիզիկապես մենք միայն ավելի լավն ենք դառնում: Մենք դեռ չգիտենք՝ ինչպիսի բարձրունքների կարող են հասնել Անսու Ֆատիի կամ Վինիսիուսի նման խաղացողները, բայց մենք հստակ գիտենք, որ այս խաղը միշտ հիանալի է:

Ունեմ նույն զգացողությունները, ինչ այն պահերին, երբ Կրիշտիանուն ու Մեսսին էին խաղադաշտում: Սա առանձնահատուկ խաղ է: Հիմա թիմերում այլ խաղացողներ են, բայց ես կարծում եմ, որ «Բարսելոնայի» երիտասարդ սերունդը հիանալի է:

«Էլ Կլասիկոն» կարող է գոյություն ունենալ առանց Մեսսիի, Կրիշտիանուի և Ռամոսի»,-Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն:

10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև խաղը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում: Խաղի մեկնարկը 18:15-ին է: «Բարսելոնան» այս պահին իսպանական Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Բարսելոնան» գտնվում է 7-րդ տեղում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը