Աշխարհ

24.10.2021 18:20


Ավելի քան 100 մլն դոլար. Պիկասոյի՝ Լաս Վեգասի Bellagio հյուրանոցում ցուցադրված կտավները վաճառվել են Sotheby"s-ի աճուրդում (լուսանկարներ)

Ավելի քան 100 մլն դոլար. Պիկասոյի՝ Լաս Վեգասի Bellagio հյուրանոցում ցուցադրված կտավները վաճառվել են Sotheby"s-ի աճուրդում (լուսանկարներ)

Պաբլո Պիկասոյի 11 աշխատանք, որոնք ավելի քան երկու տասնամյակ գտնվում էին Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում, աճուրդի են հանվել ու վաճառվել մոտ 110 միլիոն դոլարով։ Հավաքածուն արտացոլում է 20-րդ դարի մեծագույն արվեստագետներից մեկի ավելի քան 50 տարվա ստեղծագործական գործունեությունը, գրում է The Guardian-ը։

Sotheby's-ի աճուրդը տեղի է ունեցել շաբաթ՝ Լաս Վեգասի Bellagio հյուրանոցում և կազինոյում և կայացել է իսպանացի նկարչի ծննդյան 140-ամյակից երկու օր առաջ:

Պարբերականը նկատում է, որ Bellagio-ն միշտ հայտնի է եղել արվեստի գործերով: Այն կշարունակի ցուցադրել Պիկասոյի 12 այլ աշխատանքներ։

Աճուրդում ներկայացված էին 1973 թվականին մահացած իսպանացի նկարչի ինը կտավ և երկու կերամիկական աշխատանք:

1938 թվականի «Կինը կարմիր-նարնջագույն բերետով» կտավը, որը պատկերում է Պիկասոյի սիրելի ու մուսա Մարի-Թերեզա Վալտերին, աճուրդում ամենաբարձր գնով վաճառված (40,5 մլն դոլար) նմուշն է:

«Տղամարդն ու երեխան» և «Մարդու կիսանդրին» դիմանկարները վաճառվել են համապատասխանաբար 24,4 և 9,5 միլիոն դոլարով, իսկ ավելի փոքր կերամիկական աշխատանքը՝ «Ճաշ՝ խոտի վրա»-ն աճուրդում վաճառվել է 2,1 միլիոն դոլարով։

Գնորդների ինքնությունն անհայտ է:

Homme et Enfant was one of 11 Picassos sold at auction in Las Vegas on Saturday. It fetched $24.4m.Femme au Béret Rouge-Orange, which fetched $40.5m at the auction.La Fenêtre de Latelier La Californie, left, Buste d’Homme, centre, and Nature Morte aux Fleurs et au Compotier at the auction in Las Vegas.

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը