Լրահոս

24.10.2021 14:10


Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Toyota Rav4-ը. կան վիրավորներ

Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Toyota Rav4-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում բախվել են Mercedes ու Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Mercedes-ի վարորդը ծառայում է Ոստիկանության զորքերում:

Այս խորագրի վերջին նյութերը