Լրահոս

26.10.2021 17:04


Երևանի Սեբաստիա փողոցում՝ «Երևան սիթի»-ի հարևանությամբ, ՊՆ համարանիշներով КамАЗ-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է

Երևանի Սեբաստիա փողոցում՝ «Երևան սիթի»-ի հարևանությամբ, ՊՆ համարանիշներով КамАЗ-ը վրաերթի է  ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցում՝ «Երևան սիթի»-ի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս կարճ ժամանակ անց մահացել է։

Քանի որ КамАЗ-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, վարորդն էլ ՀՀ ՊՆ ծառայող է, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները, ովքեր սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վորչության քննիչները։

Պարեկային ծառայությունն ու ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը