Աշխարհ

27.10.2021 21:19


Լուսնի մասնակի խավարում և Առյուծային ասուպային հոսք. Երկրի բնակիչները նոյեմբերին հնարավորության կունենան արտասովոր երկնային երևույթների ականատես լինել

Լուսնի մասնակի խավարում և Առյուծային ասուպային հոսք. Երկրի բնակիչները նոյեմբերին հնարավորության կունենան արտասովոր երկնային երևույթների ականատես լինել

Նոյեմբերի 19-ին Լուսնի մասնակի խավարում տեղի կունենա, ինչը հնարավրություն կունենան տեսնելու Ռուսաստանի արևելյան շրջանների բնակիչները: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Մոսկվայի մոլորակադիտարանի մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 19-ին՝ Մոսկվայի ժամանակով 12:04-ին (երևանյան՝ 13:04) Լուսնի մասնակի խավարում տեղի կունենա: Լուսինը կանցնի Երկրի ստվերի հարավային մասով: Ստվերային խավարումը կտևի 3 ժամ 28 րոպե, իսկ գագաթնակետին հասնելով ամբողջական կդառնա՝ Լուսնի հարավային ծայրամասի լուսավորմամբ միայն»,-հայտնել են մոլորակադիտարանից:

Լուսնի խավարմանն ամբողջությամբ հնարավոր կլինի հետևել Հեռավորարևելյան դաշնային շրջանից: Մոսկվայում բնական երևույը տեսնել հնարավոր չի լինի, քանի որ այդ պահին Լուսինն արդեն հորիզոնից այն կողմ է լինելու:

Բացի այդ, գիտնականները նոյեմբերի 17-18-ը նաև Առյուծային ասուպային հոսք են կանխատեսում, որն ամեն տարի նկատվում է նոյեմբերի 6-30-ն ընկած ժամանակահատվածում: Առյուծային ասուպային հոսքի (Առյուծի համաստեղությունում ձևավորվող երկնաքարային անձրև) արագությունը ակնկալվում է 15 մետր/ժամ: Դա հնարավոր կլինի տեսնել անամպ երկնքում՝ լուսնի լուսավորության բացակայությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը