Լրահոս

27.10.2021 14:27


Արագածոտնի մարզում բախվել են Volkswagen Jetta-ն ու ռուսական համարանիշներով «07»-ը, վերջինս գլխիվայր շրջվել է, կա 4 վիրավոր

Արագածոտնի մարզում բախվել են Volkswagen Jetta-ն ու ռուսական համարանիշներով «07»-ը, վերջինս գլխիվայր շրջվել է, կա 4 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են Volkswagen Jetta և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Բախման հետևանքով «07»-ը, որը ռուսական համարանիշներով է, գլխիվայր շրջվել է։

Այս խորագրի վերջին նյութերը