Աշխարհ

27.10.2021 15:23


«Հուսով ենք, որ Իրանը խելամտորեն կգործի, այդ դեպքում խնդիրներ չի ունենա Ադրբեջանի հետ». Էրդողան

«Հուսով ենք, որ Իրանը խելամտորեն կգործի, այդ դեպքում խնդիրներ չի ունենա Ադրբեջանի հետ». Էրդողան

«Հուսով ենք, որ Իրանը խելամտորեն կգործի: Այդ դեպքում խնդիրներ չի ունենա Ադրբեջանի հետ»,-ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանից վերադառնալուն պես տված ասուլիսում՝ անդրադառնալով իսրայելա-ադրբեջանական համագործակցության մասին հարցին:

Ինչպես փոխանցում է Minval.az-ը, թուրք նախագահի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի դիրքորոշումը վճռական է, և նա որևէ զիջումների չի գնալու:

«Ոչ մի զիջում չի արվում: Մենք կարող ենք ցանկացած տեսակի ապրանքաշրջանառություն իրականացնել Իսրայելի հետ: Մենք Իսրայելի հետ ունենք այնպիսի կաեր, ինչպես և տարբեր այլ երկրների հետ, և դրանք ապագայում ևս շարունակվելու են»,-Ալիևի դիրքորոշումը մեջբերել է թուրք գործընկերը:

Անդրադառնալով Իրանին՝ Էրդողանը նշել է, որ այս հարցերում երկրները չպետք է և չեն կարող ազդել միմյանց որոշումների վրա:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը