Աշխարհ

15.11.2021 11:36


Հայտնի են դարձել լավագույն լատինամերիկյան, հիփ-հոփ, ամերիկացի, ռոք և փոփ կատարողները. կայացել է MTV Europe Music Awards 2021 մրցանակաբաշխությունը

Հայտնի են դարձել լավագույն լատինամերիկյան, հիփ-հոփ, ամերիկացի, ռոք և փոփ կատարողները. կայացել է MTV Europe Music Awards 2021 մրցանակաբաշխությունը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կիրակի երեկոյան հայտարարել են MTV Europe Music Awards 2021 երաժշտական մրցույթի դափնեկիրներին: Մրցանակաբաշխության արարողությունը հեռարձակվել է մրցույթի կայքում:

Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը մրցանակի է արժանացել «Լավագույն կատարող» անվանակարգում, իսկ նրա Bad Habits ստեզծագործությունը ճանաչվել «լավագույն երգ»:

«Լավագույն ռոք կատարող» անվանակարգում հաղթող է դարձել իտալական Maneskin խումբը, ոը լայն ճանաչում է ձեռք բերել 2021 թվականի «Եվրատեսիլ» մրցույթում հաղթելուց հետո:

Ամենից շատ անվանակարգերում հաղթանակ գրանցած խումբը հարավկորեական BTS-ն է, որը հաղթող է ճանաչվել «Լավագույն խումբ», «Լավագույն փոփ-կատարող», «Լավագույն քեյ-փոփ (հարավկորեական փոփ երաժշտություն) կատարող» և «Ամենահավատարիմ երկրպագուներ»:

Լավագույն երաժշտական հոլովակի համար մրցանակի է արժանացել ռեփեր рэпер Lil Nas X-ը Montero երգի տեսահոլովակի համար: «Լավագույն հիփ-հոփ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նիկի Մինաժը, իսկ լավագույն էլեկտրոնային երաժշտության համար մրցանակի է արժանացել ֆրանսիացի դիջեյ և պրոդյուսեր Դևիդ Գետան:

«Լավագույն լատինամերիկյան կատարող» անվանակարգում հաղթող է ճանաչվել կոլումբիացի երաժիշտ Մալուման, իսկ «լավագույն ամերիկացի կատարող» մրցանակին արժանացել է Թեյլոր Սվիֆթը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը