Աշխարհ

16.11.2021 19:37


Եվրոպայում գազի գինը գերազանցել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 000 դոլարը

Եվրոպայում գազի գինը գերազանցել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 000 դոլարը

Եվրոպայում գազի գինը սակարկությունների ժամանակ հոկտեմբերի 27-ից ի վեր առաջին անգամ բարձրացել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 000 դոլարից, վկայում են ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինն աճել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 002 դոլար:

Եվրոպայում գազի գնի ընդհանուր աճն օրվա սկզբից կազմում Է ավելի քան 5 տոկոս: Գների աճի պատճառ կարող Էր դառնալ Նորվեգիայից Եվրոպային գազի մատակարարման նոմինացիաների իջեցումը: Մեկ օրում դրանք նվազել են ավելի քան 10 տոկոսով՝ օրական 345,7 միլիոն խորանարդ մետրից մինչեւ 310,9 միլիոն խորանարդ մետր, հետեւում Է Gassco ծառայության տվյալներից:

Բացի դրանից, նախօրյակին աճուրդի ժամանակ «Գազպրոմը» դեկտեմբերի համար չի ամրագրել Ուկրանիայի տարածքով բնական գազի տարանցման լրացուցիչ կարողություններ եւ Լեհաստանի տարածքով գազի մղման կարողություններ Յամալ - Եվրոպա գազատարով: Ընկերությունում նշել են, որ «Գազպրոմը» տրանսպորտային երթուղիների կարողություններ Է ամրագրում կախված գնորդների հայտերից եւ կարող Է օպերատիվ կերպով լրացուցիչ կարողություններ ամրագրել կարճատեւ հիման վրա՝ առանձին շաբաթով կամ օրով: Նաեւ «Գազպրոմը» կրկին առաջարկված լրացուցիչ կարողություններ չի ամրագրել նոյեմբերի 16-ի համար Ուկրաինայի եւ Լեհաստանի տարածքով բնական գազի տարանցման նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը