Լրահոս

20.11.2021 17:57


Ինքնասպանություն՝ Երևանում. 29-ամյա երիտասարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Ինքնասպանություն՝ Երևանում. 29-ամյա երիտասարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, այս պահին նշած հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Պարեկները սահմանազատել են տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Երևանի գնդի պարեկները պարզել են մահացածի ինքնությունը. նա Երևանի բնակիչ՝ 29-ամյա Դավիթ Պ-ն էր։

Այս խորագրի վերջին նյութերը