Լրահոս

24.11.2021 11:48


Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի դիմաց Niva-ն բախվել է կայանված Mercedes-ին և կողաշրջվել

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի դիմաց Niva-ն բախվել է կայանված Mercedes-ին և կողաշրջվել

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Հասրաթյան փողոցում Սիրիայի Արաբական Հանրապետության բնակիչ, 78-ամյա Ալեքսանդր Շադոյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Գերմանիայի Հանրապետության քաղաքացի, 31-ամյա Էրիկ Հովհաննիսյանի կողմից կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Niva-ն կողաշրջվել է:

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը