Լրահոս

26.11.2021 10:26


Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Սպիտակի ոլորանները բեռնատարների համար դժվարանցանելի են

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Սպիտակի ոլորանները բեռնատարների համար դժվարանցանելի են

Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում նոյեմբերի 26-ի ժամը 09։00-ի դրությամբ, ձյուն է տեղում։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, զգուշացնելով, որ Սպիտակի ոլորանները բեռնատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Արագածի, Ճամբարակի, Սևանի, Սիսիանի տարածաշրջաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Թալինի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Այս խորագրի վերջին նյութերը