Լրահոս

27.11.2021 21:39


Կոտայքի մարզում 22-ամյա վարորդը Ford Tranist-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

Կոտայքի մարզում 22-ամյա վարորդը Ford Tranist-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Արման Հ.-ն, իր վարած Ford Tranist մակնիշի ավտոմեքենայով, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը