Աշխարհ

28.11.2021 10:02


Մահացել է Ալեքսանդր Գրադսկին

Մահացել է Ալեքսանդր Գրադսկին

Մահացել է խորհրդային և ռուս երգիչ, երգահան Ալեքսանդր Գրադսկին։ Այս մասին հայտնել է «5-րդ ալիքը»՝ վկայակոչելով աղբյուրին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ արտիստը մահացել է գիշերը ժամը 2-ին հիվանդանոցում։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Գրադսկին հիվանդանոց է տեղափոխվել ինսուլտի կասկածանքով։ Նշվում էր, որ երաժշտի առողջությունը վատացել է սեպտեմբերին՝ կորոնավիրուսից հետո։

Ալեքսանդր Գրադսկին խորհրդային և ռուս երգիչ էր, երգերի հեղինակ, բանաստեղծ, կոմպոզիտոր և նվագում էր երաժշտական բազմաթիվ գործիքների վրա։ Նրան անվանում էին ռուսական ռոքի հիմնադիրներից մեկը։ Նա նաև մի քանի տարի մասնակցել է որպես մարզիչ «Ձայնը» երաժշտական շոուին։ Նոյեմբերի 3-ին Գրադսկին դարձել էր 72 տարեկան։

Աղբյուրը` style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը