Լրահոս

28.11.2021 17:55


Սյունիքի մարզի Կարճևան գյուղի մանկապարտեզում բռնկված հրդեհը մարվել է

Սյունիքի մարզի Կարճևան գյուղի մանկապարտեզում բռնկված հրդեհը մարվել է

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 28-ին, ժամը 10:19-ին ահազանգ է ստացել, որ Կարճևան գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի և Ագարակի հրշեջ-փրկարարական հենակետի մեկական մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:46-ին, մարվել՝ 12:05-ին: Այրվել են մանկապարտեզի նկուղային հարկը (մոտ 60 քմ) և 1-ին հարկի հատակը (մոտ 20 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը