Լրահոս

01.12.2021 10:57


Մասիսի, Արտաշատի, Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր

Մասիսի, Արտաշատի, Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Այս խորագրի վերջին նյութերը