Լրահոս

01.12.2021 12:09


Արմավիրի մարզում բախվել են Lexus-ն ու Opel-ը, վերջինս, գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում, կա վիրավոր

Արմավիրի մարզում բախվել են Lexus-ն ու Opel-ը, վերջինս, գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում, կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Lexus և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորների և վիրավորի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը