Աշխարհ

01.12.2021 21:50


Տարվա ամենապայծառ գիսաստղը Երկրին կմոտենա դեկտեմբերի 12-ին

Տարվա ամենապայծառ գիսաստղը Երկրին կմոտենա դեկտեմբերի 12-ին

Լեոնարդի գիսաստղը, որն այս տարվա ամենապայծառն է լինելու, դեկտեմբերի 12-ին նվազագույն հեռավորությամբ կմոտենա Երկրին, այն հնարավոր կլինի դիտել անզեն աչքով, հայտնել է Մոսկվայի պլանետարիումի կայքը։

«2021 թվականի դեկտեմբերի 12-ին այն (գիսաստղը-խմբ.) կանցնի մեր մոլորակից 35 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Այս պահին գիսաստղը գտնվում է Օձակիր համաստեղությունում և, ամենայն հավանականությամբ, այն հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հյուսիսային կիսագնդում գիսաստղը հասանելի կլինի անզեն աչքով դիտարկելու համար 2021 թվականի դեկտեմբերին։ Դեկտեմբերի 1-ից դեկտեմբերի 13-ը այն արագորեն կշարժվի Որսկան շներ, Եզնարած, Օձ, Հերկուլես և Օձակիր համաստեղությունների ֆոնին՝ ունենալով կրկնակի տեսանելիություն՝ առավոտյան և երեկոյան: Լեոնարդի գիսաստղին հնարավոր կլինի դիտել երեկոյան մթնշաղին, մեկ-երկու ժամվա ընթացքում, մայրամուտից անմիջապես հետո և առավոտյան ժամը 5:00-6:00՝ մինչև արևածագը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը