Աշխարհ

01.12.2021 14:11


Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 459 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 459 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 459 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 51 321 թեստ, այստեղից 32 187-ը՝ հակագենի արագ թեստով և 19 134-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 8,69%, վերջին 14 օրը –8,91%, վերջին 7 օրը – 8,65%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 850 102 դեպք: Ապաքինվել է ևս 3 957 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 792 158:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 65 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 12 119 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 183 335 պատվաստում, օրական՝ 11 999:

Կարանտինի ռեժիմում է 41 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6 545-ը:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը