Աշխարհ

07.12.2021 19:20


Ապագա համավարակները կարող են նույնիսկ ավելի մահացու լինել

Ապագա համավարակները կարող են նույնիսկ ավելի մահացու լինել

Ապագա համավարակները կարող են նույնիսկ ավելի մահացու լինել, քան COVID-19-ը, ուստի համավարակից քաղած դասերը չի կարելի բաց թողնել, ասել է Oxford-AstraZeneca պատվաստանյութի ստեղծողներից մեկը:

«Սա վերջին դեպքը չէ, երբ վիրուսը սպառնում է մեր կյանքին և գոյության մեր միջոցներին»,-հայտարարել է Սառա Գիլբերտը, հայտնում է BBC-ն: «Ճիշտն ասած՝ հաջորդ վիրուսը կարող է ավելի վատ լինել։ Այն կարող է լինել ավելի վարակիչ, կամ ավելի մահացու, կամ՝ ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը»:

«Մենք չենք կարող թույլ տալ նման իրավիճակ՝ հաշվի առնելով, որ անցել ենք այս ամենի միջով, երբ մեր կրած հսկայական տնտեսական կորուստները հանգեցնում են համավարակին պատրաստվածության համար ֆինանսավորման բացակայությանը»,-ասել է նա: «Մեր ձեռք բերած հաջողություններն ու ստացած գիտելիքները չպետք է կորչեն»։

Այս խորագրի վերջին նյութերը