Մեկնաբանություն

11.12.2021 13:47


Մի նկարի պատմություն․ հայկական ֆուտբոլի խայտառակ «դարաշրջանը» (տեսանյութ)

Մի նկարի պատմություն․ հայկական ֆուտբոլի խայտառակ «դարաշրջանը» (տեսանյութ)

Մինչ ՀՖՖ Նախագահ նշանակված Արմեն Մելիքբեկյանը կորոշի տարվա վերջում ամփոփիչ ասուլիս տա՞, թե՞ ոչ (ասելիք չունի, ի՞նչ ասուլիս), մենք ինքներս կամփոփենք հայկական ֆուտբոլի անցնող տարին, ավելի ճիշտ՝ խաղաղության խայտառակության «դարաշրջանը», որ հավաքականի առումով տարին հստակ կարելի է բաժանել երկու մասի:

2021 թվականի մարտի 25-31 ընկած ժամանակհատվածում ՀՖՖ-ում էյֆորիա էր տիրում և արդեն դիտարկում էին Քաթար գնալու տարբերակները: Այո՛, մեր հավաքականը երեք անընդմեջ հանդիպում ավարտեց հաղթանակով և մենք ուղիղ 5 ամիս գլխավորեցինք «J» խմբի մրցաշարային աղյուսակը:

Մարտի 31-ին Ռումինիայի հետ 3:2 հաղթական հանդիպման ավարտից հետո, երբ մրցավարը հաշվեց խաղից դուրս վիճակից խփված գոլը, մի հատ 11 մետրանոց նշանակեց, մի հատ էլ ռումինացիներին կարմիր քարտ ցույց տվեց, ՀՖՖ նախագահ նշանակված Մելիքբեկյանը շոումեն բալեշչիկի նման վազեց դաշտ և բառիս բուն իմաստով կախվեց Կապառոսի վզից:

Այս տղան ուրախացավ։ Վե՛րջ, մենք դա արեցինք, հիմա առնվազն 5 ամիս մեզ ոչ մեկը բան չեն կարող ասել: Վարչապետի հետ էլ հանդիպման ժամանակ ասեց, որ դուք նախատեսել էինք 2050 թվականին, բայց մենք առաջիկա 2 տարում արդեն կլուծենք այդ հարցը, 28 տարի գրաֆիկից առաջ ենք...

150 օր ՀՖՖ-ն սպիտակ ձիու վրա էր, լուրեր կան, որ արդեն դիտարկում էին, թե Քաթարի որ հյուրանոցում կարելի է մնալ:

ՀՖՖ-ի ձեռքի տակ «բալեշիկություն» անող ՖԱՖ-ը կլիպա նկարում, որտեղ մի խումբ «հայրենասեր-ֆուտբոլասերներ» մասկաներով գնում են Աշխարհի գավաթը գողանալու, բայց վերջին պահին տեսնում են, որ այն արդեն «տարել է»,, դիմակով մի այլ երիտասարդ: Դիմակը բացվում է, և աչքով տվող երիտասարդն էլ մեր հավաքականի խաղացող Գևորգ Ղազարյանն է: Ֆանտաստիկա, մտքի գերթռիչք, ուռա՜... բայց այստեղ ՍՏՈՊ։ Եկավ աշունը, իջեք, երազն ավարտվեց և կառքը դառավ դդում:

Այո, մի օր էլ Մելիքբեկյան Արմենի ու ՀՖՖ «գորշ կարդինալ» Նիկոլի մեկ այլ դրածո Նիկողոսյան Արմենի համար էլ իրենց այսօրվա պադավատները վերածվելու են «գազելների», ինչով նրանք երթևեկել են ՀՖՖ ղեկավարներ նշանակվելուց առաջ:

Բա ա՛յ Արմեն Մելիքբեկյան, էդ որ հաղթանակի ժամանակ դաշտ ես քցվում, փաթաթվում Կապառոսին, բա պարտությունների ժամանակ ու՞ր ես: Գերմանացիներից 0:6 ից հետո, Լիխտենշտայնի խայտառակ խաղի ավարտից հետո, մակեդոնացիներից տանը 0:5 ջախջախվելուց հետո, ինչո՞ւ չերևացիր հեռուստաէկրաններին, բացի Պետրոսի հաղորդումից, կամ մի հատ նկարվեիր Կապառոսի հետ, սփոփեիր իրեն, դուխ տայիր: Բա մի հատ ներողություն խնդրեիր ֆուտբոլային հանրությունից:

Կապառոսը դեռ իր մեջ ուժ է գտնում և շնորհավորում է մեր ֆուտբոլասերներին, որ մենք հաճելի լարվածության մեջ ենք եղել (շա՜տ հաճելի «լարվածություն» էր, աննկարագրելի): Սենց հաճույք ֆուտբոլից չէինք ստացել:

Կապառոսին ՀՖՖ-ում, երևի, չեն պատմել, որ Վարդան Մինասյան անուն ազգանունով հայ մարզչի օրոք Եվրո-2012–ի համար մղվող պայքարում մեր հավաքականը գրավեց 3-րդ տեղը՝ միայն վերջին տուրում հենց իսպանացի մրցավարի օգնությամբ պարտվելով Իռլանդիային և դուրս չչգալով Փլեյ-Օֆֆ:

Մինասյան Վարդանը Կապառոսից առնվազն 15 անգամ քիչ աշխատավարձ է ստացել, բայյց հաղթել է 5 խաղում, Կապառոսը՝ 3, Մինասյանի հավաքականը վաստակել էր 17 միավոր, Կապառոսի օրոք՝ 12-ն ենք վաստակել: Մինասյանի գլխավորած հավաքականը խփել էր 22 գոլ, Կապառոսի գլխավորությամբ՝ ընդամենը 9: Մինասյանի ժամանակ մակեդոնացիներին Երևանում հաղթեցինք 4:1, Կապառոսի օրոք 0:5 պարտվեցինք:

Այս պարագայում տարեկան մեկ միլիոն դոլարից ավելի աշխատավարձ ստացող մարզիչը իրավունք չունի մնալ մեր հավաքականի ղեկին, սա շատ մեծ շքեղություն է մեզ համար, սակայն ՀՖՖ-ն արդեն մեկ տարով երկարացրել է գործող պայմանագիրը իսպանացի մասնագետի հետ: Նորից գալիս ենք կոռուպցիոն ռիսկերին: Ակնհայտ է:

Առջևում Ազգերի Լիգան է: Մեզ նոր «հաճելի և լարված» պահեր են սպասվում: Մելիքբեկյանն ու Կապառոսը կապահովեն սցենարը: Այս տեմպերով պաշտոնական խաղի հաջորդ հաղթանակը կարող ենք ակնկալել 2023 թվականի վերջում: Միայն թե այդ ժամանակ Մելիքբեկյանն ու ՀՖՖ-ում աշխատող իր թայֆան չի ղեկավարի հայկական ֆուտբոլը, իսկ Կապառոսը Իսպանիայում կվայելի իր բարեկեցիկ ծերության թոշակը, որը վաստակել է ՀՖՖ բյուջեից և մեր ֆուտբոլասերների «նեռվերի» հաշվին:

Դե իսկ մեր առաջնությունում տիրող բարդակի մասին խոսելն ավելորդ է: ՀՖՖ-ն պահեց ավանդույթները և այս տարի էլ թիմեր դուրս եկան առաջնությունից: Բարձրագույն խմբից հեռացավ «Սևանը», իսկ աղջիկների առաջնությունը լքեց առաջնության բացահայտ առաջատար «Հայասան»: Սա գործելակերպ է: Իսկ ՀՖՖ ղեկավարները միայն կաբինետներից են ղեկավարում մեր ֆուտբոլը: Հայաստանի առաջնության նախատեսված 180 խաղերից Մելիքբեկյանն ու իր «տեղակալը» տարվա ընթացքում այցելում են ամենաշատը 10-12 խաղի, այն էլ հիմնականում դիտում են ՎԻՊ սենյակների մգեցված պատուհանների հետևից:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ․։ Ի դեպ, Ռումինիայի հետ արտագնա խաղի ավարտից հետո, որտեղ մենք պարտվեցինք 0:1, Ստադիոնի ՎԻՊ օթյակից մեր պաշտոնական պատվիրակությանը ծեծելով ցած են նետել աստիճաններից: Անհասկանալի է, թե ինչու՞ լայն արձագանք չգտավ այդ միջադեպը:

Մեր աղբյուրի համաձայն՝ պատճառը եղել է այն, որ ռումինացիներից մեկը գարեջուր է լցրել դելեգացիայի ներկայացուցիչներից մեկի վրա: Վարկած կա, որ դա ռումինացիների պատասխանն է եղել երևանյան «ընդունելության» համար:

Այս խորագրի վերջին նյութերը