Աշխարհ

18.12.2021 19:26


Netflix-ը Tik Tok-ի մասին ռեալիթի շոու կթողարկի

Netflix-ը Tik Tok-ի մասին ռեալիթի շոու կթողարկի

Ամերիկյան ամենահայտնի TikTok տունը՝ «Hype House»-ը, Netflix-ում սկսում է իր ռեալիթի շոուն, փոխանցում է PeopleTalk-ը։ Այժմ թիքթոքերներին շատ ավելի լուրջ կվերաբերեն։ Նրանք նոր աստղեր են։

2022 թվականի հունվարի 7-ից կարող ենք հետևել TikTok տան բլոգերների կյանքին։ Շատ հետաքրքիր է, թե ինչպես են անցնում առավել վիրուսային թիքթոքերների նկարահանումները։ Ռեալիթի շոուում մենք կտեսնենք բոլորի կողմից հայտնի Նիկիտա Դրագունին, Լարի Մերիտին, LilHadi-ին և այլ հայտնի ամերիկյան բլոգերներին: «Hype House»-ի կազմում ընդգրկված է 20 մարդ:

«Համեստ սկզբից մինչև համաշխարհային համբավ․ սոցիալական ցանցերում ամենատարածված անձանց պատմություններն են։ Նրանք սիրահարվում են, միասին զարգանում և պատրաստ են իրենց կարիերայի հաջորդ փուլին»,-հայտարարում են շոուի պրոդյուսերները։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը