Աշխարհ

21.12.2021 11:54


«Օմիկրոն» հիմնամանրէն մոտենում է Հայաստանի սահմաններին. վարակման առաջին դեպքերն են արձանագրվել Վրաստանում և Իրանում

«Օմիկրոն» հիմնամանրէն մոտենում է Հայաստանի սահմաններին. վարակման առաջին դեպքերն են արձանագրվել Վրաստանում և Իրանում

Կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէով վարակման առաջին երկու դեպքն է արձանագրվել Վրաստանում, ևս 26 մարդ, որոնք շփում են ունեցել վարակակակիրների հետ, ստուգվում են: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Նրա խոսքով՝ երկուսն էլ Վրաստանի քաղաքացի են, որոնք վերադարձել են ԱՄՆ-ից և Դուբայից: Նրանք մեկուսացման մեջ են գտնվում:

Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրում երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1296 նոր դեպք, մահացել է 45 հիվանդ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Մեհր» գործակալությունը, «Օմիկրոն»-ով վարակման առաջին դեպքն է գրանցվել նաև Իրանում: Վարակակիրը միջին տարիքի տղամարդ է, որը ճանապարհորդել էր ԱՄԷ-ում և այժմ կարանտինի մեջ է գտնվում:

«Օմիկրոն» հիմնամանրէն առաջին անգամ հայտնաբերվել է նոյեմբերի վերջին օրերին ՀԱՀ-ում և Բոտսվանայում: Այժմ այն տարածվել է 85 երկրում: ԱՀԿ-ն կորոնավիրուսի նոր տեսակն անվանել է հունական այբուբենի 15-րդ տառով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը