Աշխարհ

23.12.2021 17:45


Թուրք նախարարն ասել է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկա օրերին կվերսկսեն փոխադարձ թռիչքները

Թուրք նախարարն ասել է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկա օրերին կվերսկսեն փոխադարձ թռիչքները

Հայաստանն ու Թուրքիան առաջիկա օրերին կվերսկսեն փոխադարձ թռիչքները: Ինչպես գրում է ekhokavkaza.com-ը, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայօղլուն։

Նա նշել է, որ թռիչքները կիրականացնի «Պեգասուս» ավիաընկերությունը, որն այժմ ավարտում է նախապատրաստական աշխատանքները։

Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Հայաստանի և Թուրքիայի միջև թռիչքներ կսկսվեն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը