Աշխարհ

24.12.2021 22:05


Մանչեսթեր Սիթին ամռանը պատրաստ է 75 մլն եվրո վճարել Հոլանդի համար

Մանչեսթեր Սիթին ամռանը պատրաստ է 75 մլն եվրո վճարել Հոլանդի համար

Հարձակվող Էրլինգ Հոլանդը հաջորդ ամառ կարող է հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից»:

Bild-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթին» նորվեգացու համար պատրաստ է 75 մլն եվրո վճարել. հենց այդ գումարի դիմաց է գերմանական ակումբը պարտավորվում վաճառել ֆուտբոլիստին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը» և «Բարսելոնան»:

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի 11 հանդիպման է մանսակցել, որոնցում դարձել է 13 գոլի հեղինակ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը