Աշխարհ

31.12.2021 20:20


Բարսելոնայի ֆուտբոլիստը հրաժարվել է հանդես գալ իր հայրենիքը ներկայացնող ազգային հավաքականում

Բարսելոնայի ֆուտբոլիստը հրաժարվել է հանդես գալ իր հայրենիքը ներկայացնող ազգային հավաքականում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Աբդե Էզալզուլին հրաժարվում է հանդես գալ Մարոկկոյի ազգային հավաքականում և ցանկանում է ներկայացնել Իսպանիայի ազգային թիմը։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 20-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է Մարոկկոյի հավաքականի կազմում մասնակցել Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկությանը։

Մարոկկոյի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում Էզալզուլին մասնակցել է հինգ հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստն անցած ամռանն էր «Հերկուլեսից» տեղափոխվել կատալոնական ակումբ։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը