Աշխարհ

31.12.2021 16:10


«Անցյալ շաբաթ ենք որոշել. ընտանեկան խորհուրդ է անցկացվել». Զախարովան հայտնել է ինչպես է դիմավորելու Նոր տարին և ինչ ուտեստներ է դնելու սեղանին

«Անցյալ շաբաթ ենք որոշել. ընտանեկան խորհուրդ է անցկացվել». Զախարովան հայտնել է ինչպես է դիմավորելու Նոր տարին և ինչ ուտեստներ է դնելու սեղանին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Նոր տարուն անպայման դիտելու է «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմը և «Օլիվյե» աղցան է պատրաստելու:

«Ամանորյա տրամադրություն ստեղծելու համար առաջին նախապայմանը հուսալն է, որ ոչ մի լուր այն չի փչացնի… Երկրորդն, ինչից սկսվում է ամանորյա տրամադրությունը, ավանդույթներն են. ամանորյա խնջույքին նախապատրաստվելը, ավանդական ուտեստների պատրաստումը: Ոչ մի դեպքում առանց «Օլիվյեի». ինձ թվում է, որ դրան ողջ ընտանիքով ենք սպասում, և ինքներս ենք այն պատրաստում: Տաք ուտեստներից այս տարի կլինի թռչնամիսը, անցյալ շաբաթ ենք որոշել. ընտանեկան խորհուրդ է անցկացվել: Թթուներ էլ պարտադիր կլինեն, որոնք ամառն ենք պատրաստել, թխվածքներ»,-ասել է Զախարովան Gazeta.ru-ին տված հարցազրույցում:

Դիվանագետը հավելել է, որ ամեն Նոր տարի դիտում է Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմը:

«Եվ իհարկե, նախապատրաստական աշխատանքների վերջին րոպեներն, ավանդույթի համաձայն, կանցնեն «Ճակատագրի հեգնանքը» սիրելի ֆիլմի ներքո: Երբեմն նաև դիտում ենք «Ծառայողական սիրավեպը» և այլ ավանդական ֆիլմեր: Ես շատ ուրախ եմ, որ այդ ավանդույթը պահպանվում է: Եվ եթե նույնիսկ այդ ֆիլմերը դադարեն ցուցադրել հեռուստատեսությամբ, մենք բոլորս կնայենք համացանցով»,-մեկնաբանել է Զախարովան:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը