Աշխարհ

04.01.2022 18:15


Մանչեսթեր Յունայթեդը Լինգարդին չի թողնի ձմռանը տեղափոխվել Վեսթ Հեմ

Մանչեսթեր Յունայթեդը Լինգարդին չի թողնի ձմռանը տեղափոխվել Վեսթ Հեմ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը չի հեռանա թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Անգլիացի ֆուտբոլիստ վերադարձով հետաքրքրված է «Վեսթ Հեմը», բայց մանկունիացիներըւ պատրաստ չեն նրան բաց թողնել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակի իրենց հիմնական մրցակիցներից մեկի կազմ: Այս մասին հայտնում է The Mirror-ը:

29-ամյա Լինգարդը 2021 թվականի հունվարից հունիս ամիսներին է հանդես եկել «Վեսթ Հեմի» կազմում՝ անցկացնելով 16 հանդիպում, դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում 12 հանդիպման է մասնակցել, դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Անգլիացի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը