Լրահոս

21.04.2009 13:59


Ցեղասպանության փաստը հաստատող 12 հազար միավոր բնագիր է հայտարարագրված

Ցեղասպանության փաստը հաստատող 12 հազար միավոր բնագիր է հայտարարագրված

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը լրագրողներին տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանի Ազգային արխիվում պահվում են  12 հազար միավոր հայտարարագրված փաստաթուղթ, որոնք վկայում են Հայոց ցեղասպանության փաստը։

Ըստ Ամատունի Վիրաբյանի, բացի այդ 12 հազար բնագիր փաստաթղթերից, արխիվում կան նաև աշխարհի տարբեր երկրների արխիվներից բերված մոտ 50 հազար պատճեններ, վավերագրեր ու լուսանկարներ։

-Դրանք տարբեր տեսակի են, սկսած Հովհաննես Թումանյանի կողմից ստեղծված հանձնաժողովի գրառումներից, մինչև «Մշակ» թերթի գրառումները,-ասել է Ա. Վիրաբյանը, հավելելով, որ ՀՀ կառավարության կողմից դրանց մի մասը 2005 թվականին հրատարակվել են 5 գրքով։

 

Այս խորագրի վերջին նյութերը