Աշխարհ

09.01.2022 14:47


Բրազիլիայում ժայռը փլուզվել է զբոսաշրջիկներով նավակների վրա. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Բրազիլիայում ժայռը փլուզվել է զբոսաշրջիկներով նավակների վրա. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում` Կապիտոլիու քաղաքի մոտ գտնվող կիրճում, երեք զբոսաշրջային նավակի վրա փլուզվել է ժայռի մի մասը:

CNN Brasil-ի փոխանցմամբ՝ դրա հետևանքով զոհվել է հինգ մարդ, մոտ 20-ն անհետ կորած է համարվում։ Նշվում է, որ այդ պահին նավակներում եղել է առնվազն 34 մարդ։

Ողբերգության վայրում 40 ջրասուզակների և փրկարարների մասնակցությամբ որոնողական աշխատանքներ են իրականացվում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը