Աշխարհ

10.01.2022 19:30


«Թյուրքական աշխարհի խնդիրները մեր խնդիրներն են․ ամբողջ աշխարհը դա տեսավ Ղարաբաղի հաղթանակի ժամանակ»․ Չավուշօղլու

«Թյուրքական աշխարհի խնդիրները մեր խնդիրներն են․ ամբողջ աշխարհը դա տեսավ Ղարաբաղի հաղթանակի ժամանակ»․ Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Ղազախստանի իրադարձություններին, ասել է, որ իրենց ցանկությունն այդ երկրում ժամ առաջ կայունության և խաղաղության հաստատումն է։

Չավուշօղլուն շեշտել է, որ այդ նպատակի իրականացման համար իրենք Ղազախստանին կաջակցեն թե՛ Թուրքիայի և թե՛ թյուրքական պետությունների կազմակերպության մակարդակով:

Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ այդ կազմակերպության անդամ երկրների խնդիրները Թուրքիան ընդունում է որպես իր սեփականը:

«Մյուս անդամ երկրների, այսինքն՝ թյուրքական աշխարհի խնդիրները մեր խնդիրներն են: Ամբողջ աշխարհը դա տեսավ Ղարաբաղի հաղթանակի ժամանակ»,-նշել է Չավուշօղլուն:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը