Աշխարհ

12.01.2022 21:45


Առաջիկա iPhone 14-ը կզրկվի իրեն բնորոշ դետալից և կթանկանա

Առաջիկա iPhone 14-ը կզրկվի իրեն բնորոշ դետալից և կթանկանա

Նոր սերնդի iPhone-ն ավելի թանկ կլինի, քան ներկայիս iPhone 13-ը: Բազմաթիվ փոփոխությունները կստիպեն Apple-ին վերանայել գնային քաղաքականությունը, հայտնում է Mydrivers-ը՝ վկայակոչելով ինսայդերներին:

Ապագա սերիայում Apple-ը կարող է հրաժարվել առավել մատչելի iPhone mini-ից՝ 5,4 դյույմանոց ոչ մեծ սմարթֆոնը սահմանափակ պահանջարկ ունի: Բացի այդ, Pro տարբերակներին խոստանում են կորպուսի նոր նյութ՝ տիտանի ձուլվածք։

Կուպերտինոյի սմարթֆոնները կարող են վերջապես հրաժարվել FaceID էկրանի կտրվածքից, որը կփոխարինվի ավելի նրբաճաշակ լուծումներով, որոնք հիշեցնում են Android սմարթֆոնների էկրանին ներկառուցված տեսախցիկները: Սպառողները ստիպված կլինեն ավելի շատ վճարել Apple A16 Bionic համակարգի մեկ չիպով՝ ապագա չիպը կստեղծվի նոր պրոցեսի տեխնոլոգիայով, իսկ դրա արտադրությունը կբարդանա ձգձգվող կիսահաղորդչային ճգնաժամի պատճառով: Ինսայդերները կարծում են, որ Apple-ը կարող է անսպասելի քայլ անել՝ A16-ին տալով միայն iPhone 14 Pro և Pro Max-ը՝ հիմնական տարբերակը թողնելով A15-ին:

Այս ամենը կհանգեցնի առանց այն էլ ոչ էժան սմարթֆոնների գնի բարձրացման՝ ամենաէժան iPhone 14-ը ԱՄՆ-ում կառաջարկվի 899 դոլարով։ Apple-ի նոր սերնդի սմարթֆոնների շնորհանդեսը տեղի կունենա 2022 թվականի աշնան սկզբին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը