Լրահոս

15.01.2022 12:02


Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 20-22 տարեկան տղայի դի

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 20-22 տարեկան տղայի դի

Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, իսկ մահացածն էլ 20-22 տարեկան տղա է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը