Լրահոս

16.01.2022 08:43


Գայլերը մի քանի օրվա ընթացքում Աղձք գյուղում հոշոտել են ձիեր և քուռակներ

Գայլերը մի քանի օրվա ընթացքում Աղձք գյուղում հոշոտել են ձիեր և քուռակներ

Աղձքում մի քանի օրվա ընթացքում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղի մի քանի ձի ու քուռակ: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

«Վերջին դեպքը երեկ գիշերն է տեղի ունեցել, երբ գայլերը կերել են քուռակի ու չգիտենք ինչ անենք: Գայլերն ազատ գալիս են գյուղ, և մենք չենք համարձակվում պաշտպանել մեր կենդանիներին: Պաշտպանելու միակ միջոցը հրացան գործադրելն է՝ գայլերին խփելու համար: Բայց դրա համար էլ մեզ քրեական պատասխանատվության կենթարկեն:

Ուզում ենք, որ այս հրապարակմամբ Աշտարակի ոստիկանությունը հետևություններ անի և միջոցներ ձեռնարկի՝ գյուղը գայլերի հարձակումներից փրկելու համար»,-նշել են գյուղի բնակիչները:

Այս խորագրի վերջին նյութերը