Լրահոս

18.07.2011 12:36


Ժողովուրդն իր խոսքը դեռ պետք է ասի

Ժողովուրդն իր խոսքը դեռ պետք է ասի

–Երկխոսությունից կուժեղանա թե՛ ՀԱԿ–ը, թե՛ իշխանությունը։ Ինչո՞ւ՝ նաև իշխանությունները. որովհետև նրանք պատկերացնում են ՀԱԿ–ին որպես ապագա գործընկեր, վտանգ չի լինի իրենց համար, ու իրենք այդպես կուժեղանան: Համենայնդեպս, ժողովուրդը տեսնում է՝ ով ով է։ Ժողովուրդն իր խոսքը դեռ պետք է ասի, 3-րդ ուժը ժողովուրդն է,–հուլիսի 18-ին հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։

Ըստ Կարապետյանի՝ այսօր իշխանություններն ու ՀԱԿ–ը  «իրենցից դուրս ուրիշ դաշտ չեն պատկերացնում»։

Հարցին, թե ինչպիսի կեցվածք կունենա «Ժողովրդական» կուսակցությունն ապագա ընտրություններում,  Տիգրան Կարապետյանը պատասխանել է.

–Մեր կուսակցությունը կգնա դաշինքի միայն այն ուժերի հետ, որոնք հավատարիմ են եղել իրենց սկզբունքներին։ Մենք էլ կարող էինք երկխոսել, մենք սկզբունքային կմնանք մինչև վերջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը